
Մինչև 2020 թվականը ռուսական նավատորմը կհամալրվի 16 սուզանավով. Պուտին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ռազմածովային ուժերը մինչև 2020 թվականը համալրվելու են «Բորեյ» և «Բորեյ Ա» դասի 8 ստորջրյա հածանավով և «Յասեն» դասի 8 բազմաֆունկցիոնալ ատոմային սուզանավով:
Այս մասին այսօր Սևերոդվինսկում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով մասնակցել է «Ալեքսանդր Նևսկի» ստորջրյա հրթիռակիրը ռազմածովային ուժերին հանձնելու արարողակարգին: Պուտինի խոսքերով՝ դրանով իսկ իրենք կարդիականացնեն Ռուսաստանի միջուկային ուժերի ռազմածովային բաղադրիչը:
Պուտինը հայտարարել է, որ «Բորեյ» դասի «Վլադիմիր Մոնոմախ» սուզանավը մարտական ծառայության կանցնի հաջորդ տարի: