Բաժիններ՝

Թբիլիսիում գործում է անտուն կենդանիների պետական ապաստան (տեսանյութ)

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսիի ծայրամասում՝ օդանավակայան տանող ճանապարհից ոչ հեռու, գտնվում է Վրաստանում գործող դեռևս միակ պետական ապաստանը՝ նախատեսված անտուն կենդանիների համար:

Այն բացվել է 2012 թվականին: Ստեղծվել են մոբիլ խմբեր ու բրիգադներ, որոնք արձագանքում են կանչերին ու որսում են թափառող շներին ու կատուներին և բերում դրանց պահման վայր:

Այստեղ կենդանիներն ապրում են նորմալ պայմաններում, նաև բուժում են ստանում և վիրահատությունների ենթարկվում, կան համապատասխան բժիշկներ: Բացի այդ, կենդանիները կարող են իրենց համար գտնել տերեր: Թափառող կենդանիներին այցի են եկել կենդանիների պաշտպանները.

«Մենք փորձում ենք իրավիճակը բարելավել ամեն օր, սակայն ամեն դեպքում դեռ կան չլուծված խնդիրներ, որոնք ավելի շուտ կապված են ոչ թե կենդանիների, այլ՝ մարդկանց հետ:

Այսօր Վրաստանն այն երկրներից մեկն է, ուր դաժանաբար են վերաբերվում կենդանիներին: Դա փոխելու համար անհրաժեշտ է փոխել մարդկային մտածելակերպը և կենդանիների հանդեպ մոտեցումը: Այդ հարցում մեծ քայլ առաջ է այսպիսի ապաստանի ստեղծումը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս