Փաշինյանը վերջապես ուղիղ ասաց՝ ինչ է ուզում Կաթողիկոսից. խնդիրն Արցախի անունը տալն է եղել. Նարեկ Կարապետյան

«․․․Այսքան ժամանակ չեղավ մի ոլորտ, որտեղ իրենք կարողանան լավ բանակցել։ Իր բանակցային ոճն այսօրվա ելույթում վառ արտահայտվում է․ «կա՛մ, կա՛մ է»՝ «և՛, և՛» չկա։ Արցախյան հակամարտության այն էտապում, երբ ինքը սկսեց բանակցել, որոշեց գնալ կա՛մ պատերազմի, կա՛մ զիջման, 2 տարբերակ էր իր տեսլականը, բայց միշտ կան 3-րդ տարբերակները՝ դիվանագիտությունը դրա մասին է»,- ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթին այսպես արձագանքեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Լրագրողի հարցին, թե ընդդիմությունն ի՞նչ այլընտրանք է առաջարկելու, եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ օրինակ, իրենց քվե են տվել Սահմանադրության փոփոխության, կաթողիկոսին հանգստի կոչելու համար, ընդդիմադիր խմբակցության առաջնորդը նշեց, որ այդ առնչությամբ հանդես կգան հայտարարությամբ։

Ամեն դեպքում, նա նկատեց, որ Փաշինյանն իր խոսքում բացել է խաղաքարտերը․ «Վեհափառի հետ կապված ուղիղ ասաց, որ խնդիրն Արցախի անունը շոշափելն է, «Արցախը» հիշատակելն է եղել, ոչ թե իրենց ասածը․ ակնհայտ ցույց տվեց, որ զավակ-բան, դրանք երկրորդական հարցեր են»։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31