Բաժիններ՝

Սնոուդենը ցանկանում է քաղաքական ապաստան ստանալ Գերմանիայում

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը ցանկություն է հայտնել ապրել Գերմանիայում, եթե իհարկե ապաստան տրամադրեն այդ երկրում: Վեց ամիս անց կավարտվի Ռուսաստանում քաղաքական ապաստան ստանալու նրա ժամկետը:

Սնոուդենն ընդգծել է, որ շատ է հարգում Գերմանիան. «Դաշնային կառավարությունում ոչ ոք լրջորեն չի կարծում, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ կսահմանի Գերմանիայի դեմ, եթե նա ապաստան տրամադրի ապօրինի գաղտնալսումների հայտնի քննադատին: Այդպիսի պատժամիջոցներն ավելի շատ կվնասեն ԱՄՆ-ին, քան՝ Գերմանիային»:

Սնոուդենը հայտարարել է, որ գոհ է, որ իր բացահայտումների շնորհիվ քննարկումներ են ծավալվել հասարակությունում. «Փոփոխություններ տեղի են ունենում, սակայն ոչ արագ»: Սնոուդենը թերահավատորեն է մոտենում բարեփոխումներ անելու հարցում ԱՄՆ կոնգրեսի պատրաստակամությանը: Սնոուդենը հայտարարել է, որ երախտապարտ է Ռուսաստանին՝ իրեն մեկ տարով քաղաքական ապաստան տալու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս