Կրասնոդարում ԱԹՍ հարձակման հետևանքով երկու երեխա է զոհվել

Օգոստոսի 24-ին Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով երկու երեխա է զոհվել։ Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ ԱԹՍ-ների բեկորներն ընկել են մանկական կենտրոնի վրա, ևս յոթ երեխա և երկու մեծահասակ վիրավորվել են: Փոխանցում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։

Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևի խոսքով՝ անօդաչու թռչող սարքերի բեկորներ են ընկել նաև բնակելի շենքերի վրա։

Միաժամանակ, օգոստոսի 24-ի առավոտյան Ռուսաստանի երեք շրջաններում՝ Ադիգեյսկում, Նևիննոմիսսկում և Մախաչկալայում, հարձակման են ենթարկվել Ozon ընկերության լոգիստիկ կենտրոնները։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ պահեստների աշխատակիցները տարհանվել են։

Մախաչկալայի Ozon-ի պահեստում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ։ Պահեստը Հյուսիսային Կովկասի խոշորագույն լոգիստիկ կենտրոններից է, որի տարածքը կազմում է շուրջ 130 հազար քառակուսի մետր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31