
Վրաստանն ու ԱՄՆ-ը շուտով կսկսեն ազատ առևտրի մասին բանակցությունները

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մոտ ապագայում Վրաստանն ու ԱՄՆ-ը մոտ ապագայում կսկսեն բանակցել ազատ առևտրի հարցերի շուրջ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:
Վերջինիս խոսքերով՝ ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի մասին բանակցությունները գտնվում են սկզբնական փուլում. «Չեմ կարող ասել, թե մենք արդեն իսկ մոտ ենք նպատակին:
Բանակցությունները սկզբնական փուլում են, և մենք ցանկանում ենք համաձայնության գալ ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցիչների հետ: Արդեն իսկ տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ, շուտով կսկսվեն կոնկրետ բանակցությունները, և դա կլինի մեկ քայլ առաջ»: