Բաժիններ՝

Թուրքական ընկերության բեռնատար նավը Սև ծովում ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել

Սև ծովում անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել թուրքական ընկերության կառավարմամբ «Volgo-Balt 226» բեռնատար նավը։ Այս մասին հայտնում է «Maritime Voice» ծովային տեղեկատվական հարթակը։

Հարձակման հետևանքով նավը լուրջ վնասներ է կրել․ վնասվել են նավապետական կամրջակը և նավախցերը։ Անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել։ Նավում եղել են Ադրբեջանի 10 և Վրաստանի մեկ քաղաքացի։

Չնայած ստացած վնասներին՝ նավը շարունակել է շարժվել Թուրքիայի Տրապիզոն քաղաքի ուղղությամբ։

Նշենք, որ օգոստոսի 8-ին Թուրքիայի իշխանությունները Սև ծովում անօդաչուներով հարձակումների թվի աճի ֆոնին սահմանափակումներ էին մտցրել Դարդանելի նեղուցով առևտրային նավերի՝ Սև ծով մուտք գործելու համար։

Օգոստոսի սկզբին Սև ծովում հարձակման էր ենթարկվել նաև Կամերունի դրոշի ներքո նավարկող թուրքական բեռնատար նավ, որը Սամսունից Նովոռոսիյսկ բանջարեղեն և միրգ էր տեղափոխում։ Հարձակման հետևանքով նավում հրդեհ էր բռնկվել, տուժել էր անձնակազմի չորս անդամ, այդ թվում՝ Թուրքիայի երեք քաղաքացի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31