Բաժիններ՝

Անգելա Մերկելը չի մեկնի Սոչի՝ կապված Ձմեռային օլիմպիական խաղերի հետ. աղբյուր

Focus պարբերականի փոխանցմամբ՝ ոչ վաղ անցյալում երրորդ անգամ անընդմեջ Գերմանիայի կանցլեր ընտրված Անգելա Մերկելը որոշել է չմեկնել Սոչի, ուր հաջորդ տարվա փետրվարին անցկացվելու են Ձմեռային օլիմպիական խաղերը: Այս մասին պարբերականին հայտնել են Գերմանիայի կառավարությունում նրա աղբյուրները:

Նրանց հաղորդմամբ՝ Սոչի մեկնելիք գերմանական պատվիրակությունը գլխավորելու է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը: Մերկելի կողմից Սոչի այցելելուց հրաժարվելու պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:

Որոշակի տեղեկություններով՝ Մերկելն անմիջական մասնակցություն է ունեցել Ռուսաստանում դեկտեմբերի 20-ին ազատ արձակված Միխայիլ Խոդորկովսկու Գերմանիա տեղափոխվելու մեջ: Կանցլերը հրաժարվել է մեկնաբանել դա: Սրանից առաջ Սոչի մեկնելուց հրաժարվել էր Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս