ՌԴ ԶՈւ-ն խոցել է 1 լցանավ, ռազմական պահեստներ և «Յուժնի» նավահանգստի ենթակառուցվածքները

Ռուսաստանի զինուժը խմբային հարվածներ է հասցրել Օդեսայի մարզի «Յուժնի» նավահանգստի օբյեկտներին՝ խոցելով վառելիքաքսուքային նյութեր տեղափոխող 1 լցանավ, ռազմական պահեստներ և նավահանգստային ենթակառուցվածքներ։ Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից։

Գերատեսչության տվյալներով՝ լցանավը տեղափոխում էր վառելիքաքսուքային նյութեր, որոնք նախատեսված էին ուկրաինական զորքի համար։

Լոգիստիկ տերմինալի տարածքում խոցվել են նաև ռազմական նշանակության գույքով 10 պահեստներ։ Հարվածի տակ են հայտնվել նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտները, որոնք օգտագործվում էին ռազմական բեռների բեռնաթափման և պահպանման համար։

Բացի այդ, ռուս զինվորականները խոցել են «Աջալիկ» 330 կՎ էլեկտրական ենթակայանը, որը գտնվում է Օդեսայից 28 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ենթակայանն ապահովում է «Յուժնի» նավահանգստի գործունեությունը։

ՌԴ ՊՆ-ում նաև հայտարարել են, որ գիշերը ռուսական զորքը շարունակել է օդային տեղակայման ճշգրիտ զենքերով և հարվածային ԱԹՍ-ներով խմբային հարվածներ հասցնել ուկրաինական այն նավահանգիստներին ու նավերին, որոնք ներգրավված են Ուկրաինայի ԶՈւ-ի համար բեռների մատակարարման մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31