Ժան-Կլոդ Գոդենը նշել է, որ իր ղեկավարած պատվիրակության կազմում ընդգրկված են նաև գործարար համայնքի ներկայացուցիչներ, ինչը վստահաբար կնպաստի հայ-ֆրանսիական գործարար նոր կապերի հաստատմանն ու Հայաստանում ֆրանսիական ներդրումների խրախուսմանը:
Հարցին, թե Դուք Ձեզ համարո՞ւմ եք Վազգեն Սարգսյանի գաղափարների ժառանգորդ, նա այսպես արձագանքեց. «Զոհվածի հետևից ոչ թե վրեժխնդիր է լինել պետք, այլ նրա կիսատ թողած գործը շարունակել: Ես իմ պարտքն եմ համարում իմ համեստ ունակությունների չափով շարունակել այս գործը»:
«ՀՀ-ում վերջին ժամանակների բոլոր ընտրություններում գործել է համակագ, որը ղեկավարվել է Մոսկվայից»,- այսօր ՀՀՇ հիմնադիր համագումարի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 14.04-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքում` ասֆալտի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ինչ ուզում եք՝ ասեք, Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահն է և մեծ լումա ունի արցախյան պատերազմի հաղթանակի գործում, առավել ևս` դրանից հետո արցախյան խնդրի լուծման բանակցային գործընթացում: Նրա դերն իսկապես շատ էր»:
«Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, ով այսօր ներկա էր ՀՀՇ հիմնադիր համագումարին, լրագրողների հետ զրույցում ասաց. «Միշտ էլ կարող են կուսակցություններ ստեղծվել, եթե նրանք ունեն համակիրների բանակ և գաղափարախոսություններով կարող են շահել և տեղ ունենալ այդ քաղաքական դաշտում, ուրեմն պետք է լինեն»։
Նշված մեդալով պարգևատրվել է նաև նախկինում ԱՄՆ կենտրոնական հրամանատարության համատեղ պլանավորման խմբում որպես ռազմավարական վերլուծաբան ծառայած և ներկայումս ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մեսրոպ Նազարյանը:
Խոսքը գնում է Ալ-Յարուբիու անցակետի մասին, որն այս տարվա մարտից գտնվում է ծայրահեղականների վերահսկողության տակ:
Սպանվածի եղբայրը նախկինում աշխատել է ճանապարհային ոստիկանությունում և,ըստ հարևանների պատմածի, ստահակներն իրենց սև գործն անելուց հետո հեռացել են՝ տնից չտանելով ոչինչ, ինչը ոստիկաններին ենթադրել է տալիս, որ սպանությունը կատարվել է այլ հողի վրա
Հոկտեմբերի 15-ին Դավիթ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ հոկտեմբերի 16-ին հարուցված քրեական գործն ուղարկվել է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթ:
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման, ինչպես նաև խնդրի առնչությամբ քաղաքացիական հասարակությանը հուզող հարցերի համակողմանի և լիարժեք տեղեկատվություն տրամադրելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովի նիստը:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 16.00-ին, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Խորենացու փողոցում վրաերթի է ենթարկել 48-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վերջին զգուշացումն է արել կառավարությանը:
«Այսօր ռուսի սապոգը կախված է հայ ժողովրդի գլխին և պետք է մտածենք՝ ինչպե՞ս ենք փրկում Հայաստանը»,- այս մասին ՀՀՇ համագումարի ժամանակ հայտարարեց Ալեքսանդր Արզումանյանը:
Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 25-ին Ավետարանոց գյուղում մասնակցել է Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:
Գագիկ Ծառուկյանն ընդունել է «Արարատ-73» լեգենդար թիմի ֆուտբոլիստներին:
Ռուս գործակալները հեղեղել են Ադրբեջանն ու Ղազախստանը:
Այս պահին «Կոնգրես» հյուրանոցի դահլիճում տեղի է ունենում ՀՀՇ հիմնադիր համագումարը։ Ելույթ են ունենում կուսակցության նախաձեռնող խմբի անդամներ Արարատ Զուրաբյանը, Ալեքսանդր Արզունանյանը, ինչպես նաև հյուրերը:
Նրանք ուրիշների սխալներն իրենց վրա վերցնելով՝ շարունակեցին կենսագործունեությունը: 2008-ից հետո զիգզագներ եղան և մեր գործընկերները ստիպված են վերաբացելու կուսակցությունը:
«Հանրապետություն» կուսակցությունը ռազմավարական, մարտավարական այս գործընթացի ճանապարհին ձեր դաշակիցն ու գործընկերն է՝ վստահ լինելով, որ մեր բոլորիս նպատակը մեր երկրում իրական, համակարգային փոփոխությունների հասնելն է: Վաղուց եկել է գործելու ժամանաը՝ բարի երթ ձեզ
Ողջ Թուրքիայի տարածքում պատրաստվում են պայթեցնել մոտ 10 պայթուցիկով լեցուն ավտոմեքենա:
ՄԱԿ-ոմ Ադրբեջանը Անվտանգության խորհրդի անդամ է և ունի ավելի լայն հնարավորություններ, քան Հայաստանը։ Անկախ նրանից՝ մենք գոհ ենք, թե դժգոհ, Մինսկի խումբը տիրապետում է գործընթացին ի սկզբանե։ Սինսկի խումբը կոմպետենտ մարմին է, որտեղ ներկայացված են աշխարհի բոլոր հիմնական խաղացողները։
Դուք պետք է վստահ լինեք, որ ձեր բոլոր հարցերը գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, որ մեր սահմանների պահպանության սուրբ գործը միասին ի կատար ենք ածելու և թշնամին միշտ ստանալու է այնպիսի հակահարված, որ չհամարձակվի խանգարել ձեր անդորրը: Ցանկանում եմ ձեզ, որ լինեք ամուր և մենք ձեզ հետ միասին ի վիճակի ենք լինելու լուծել մեր ժողովրդին հուզող բոլոր հարցերը: Դուք հերոսներ եք
Ողջունելով բժշկական կենտրոնի անձնակազմին՝ Մարսելի սենատոր-քաղաքապետը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին մարդասիրական իրենց առաքելությունը բարեխղճորեն կատարելու համար։
Տեր Ասողիկ քահանան շարունակում է պնդել, որ տիրապետում է այն գործիքին, որի միջոցով անսխալական ձևով կարողանում է տարբերակել հայերին ոչ հայերից։
Այն, որ Ազգային ժողովում արդեն տևական ժամանակ է բոլորը «կեսբերան» են խոսում, բոլոր կարևոր հատվածներում անցնում համր հաղորղակցության, աչքով-ունքով և ձեռքերի շարժումներով միմյանց բան հասկացնելուն, հայտնի Է բոլորին։
Ռուսական համակարգը լավագույնն է` որակի ու հեռահարոթյան տեսանկյունից:
«Այս հարցը բարձրացնում եմ, որովհետեւ մենք ուզում ենք նմանվել քաղաքակիրթ երկրներին, բայց ուշադրություն չենք դարձնում այսպիսի փաստերին: Միգուցե մանրուք թվա, բայց շատ կարեւոր է: Սիրում եմ իմ երկիրը, սրտիցս արյուն է կաթում, որ այդպիսի պայմաններ եմ տեսնում»,-նշել է նա:
Բացի այդ, փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է իրանական սահմանային ոստիկանության հինգ աշխատակից:
Այս մասին թերթին հայտնել են ԱԳՆ-ում եղած աղբյուրները: