Ադրբեջանը դանդաղ, բայց փորձում է հասնել իր նպատակին

«Առավոտ» օրաթերթի հետ զրույցում Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով Եվրոպական խորհրդարանի ընդունած վերջին բանաձևին, որտեղ ԼՂՀ-ին վերաբերող հատվածում հղում կա նաեւ 1993 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված չորս բանաձևերին, ասել է. «Թվում է, թե որևէ վտանգավոր բան տեղի չի ունեցել, բայց խնդիրը միայն բանաձևերին հղումը չէ։ Նաև գնահատականն է երևում։ Հիմնական նշանակետն ավելի խորն է»: Նա նաև հիշեցրել է, որ Ադրբեջանը վաղուց էր փորձում ԼՂ խնդրի կարգավորումը Եվրոպական հարթակից ՄԱԿ-ի հարթակ տեղափոխել։ «ՄԱԿ-ոմ Ադրբեջանը Անվտանգության խորհրդի անդամ է և ունի ավելի լայն հնարավորություններ, քան Հայաստանը։ Անկախ նրանից՝ մենք գոհ ենք, թե դժգոհ, Մինսկի խումբը տիրապետում է գործընթացին ի սկզբանե։ Սինսկի խումբը կոմպետենտ մարմին է, որտեղ ներկայացված են աշխարհի բոլոր հիմնական խաղացողները։ Իսկ ՄԱԿ-ում հաճախ հարցերը դիտարկվում են ոչ թե մասնագիտական, այլ քաղաքական տեսանկյունից, ու փորձը ցույց է տալիս, որ Հայաստանն այնտեղ ավելի քիչ հնարավորություններ ունի»:

Մանրամասն կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031