Բաժիններ՝

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Ավետարանոց գյուղ (տեսանյութ)

artsakhtv.am-ի փոխանցմամբ` նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 25-ին Ավետարանոց գյուղում մասնակցել է Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, իր խոսքում երկրի ղեկավարն ընդգծել է, որ մեր պարտքն է միշտ հիշել մեր մարտիրոսների սխրանքն ու հերոսությունը, անել հնարավորը, որպեսզի իրականացնենք նրանց իղձերն ու ցանկությունները, որոնց թվում ամենանվիրականը ազատ, անկախ պետությունն է եւ նրա շարունակական զորացումը:
Նախագահ Սահակյանի խոսքով` այս հուշահամալիրը պետք է դառնա ուխտատեղի՝ անցյալը հիշելու, մեր հերոսներով հպարտանալու եւ, այսպիսով, ապագայի հանդեպ լավատեսությամբ ու հույսով լցվելու համար:

Այնուհետեւ երկրի ղեկավարը պետական պարգեւներ է հանձնել գյուղի մի խումբ ազատամարտիկների:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031