Բաժիններ՝

Իրանա-պակիստանյան սահմանին սպանվել է իրանցի 17 սահմանապահ

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի հարավ-արևելան հատվածում ընկած Սիստան և Բելուջիստան նահանգի Սարավան քաղաքի մոտ գիշերը փոխհրաձգություն է տեղի ունեցել իրանցի սահմանապահների ու Պակիստանի տարածքից երկրի տարածք ներթափանցել փորձող զինված անձանց խմբի միջև:

Փոխհրաձգության հետևանքով սպանվել է իրանցի 17 սահմանապահ: Բացի այդ, փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է իրանական սահմանային ոստիկանության հինգ աշխատակից: Չորս ոստիկան էլ պատանդ է վերցվել: Նախնական տեղեկություններով` այդ գործողությունն իրականացրել են իրանական վարչակարգի դեմ հանդես եկող ահաբեկչական խմբավորումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031