Երևանում 42-ամյա կնոջը սպանել են դանակի 17 հարվածով
shamshyan.com-ի փոխանցմամբ` ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Նշված քրեական գործը հարուցվել է հոկտեմբերի 24-ին Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ սպանության փաստով:
Այդ օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Վանիկ Ստեփանյանը և հայտնել, որ Դավիթ Մալյան նրբանցքի 6-րդ շենքի 37 բնակարանում սպանություն է տեղի ունեցել:
Նույն օրը քննիչի որոշմամբ նշանակվում է դատաբժշկական փորձաքննություն ու արդեն պարզվել է, որ սպանություն կատարողը կամ կատարողները 42-ամյա կնոջը դանակի 17 հարված են հասցրել:
Սպանվածի եղբայրը նախկինում աշխատել է ճանապարհային ոստիկանությունում և,ըստ հարևանների պատմածի, ստահակներն իրենց սև գործն անելուց հետո հեռացել են՝ տնից չտանելով ոչինչ, ինչը ոստիկաններին ենթադրել է տալիս, որ սպանությունը կատարվել է այլ հողի վրա:
Մանրամասները կարդացեք այստեղ`