
Արմեն Մարտիրոսյանը՝ ՀՀՇ նախաձեռնող խմբի անդամներին. Այն սկզբունքայնությունը, որը ունեցել եք՝ կշարունակվի

Երևանի «Կոնգրես» հյուրանոցի դահլիճում շարունակվող ՀՀՇ կուսակցության համագումարին իր ողջույնի խոսքում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, թեր ուրախ է մասնակցելու ՀՀՇ հիմնադիր համագումարին: Իր խոսքն ուղղելով ՀՀՇ նախաձեռնող խմբի անդամներին՝ Արարատ Զուրաբյանին, Ալեքսանդր Արզումանյանին, Հովհաննես Իգիթյանին և Կարապետ Ռուբինյանին, նա նշեց. «Այս անձնավորությունների հետ ես քաղաքական որոշակի ճանապարհ եմ անցել, իրար հետ համագործակցել ենք, բարիկադների նույն կողմում ենք եղել: Չնայած ՀՀՇ կուսակցությունը իր իշխանության տարիներին հակասական արդյունքներ ցույց տվեց, բայց սեղանի շուրջ նստած անձնավորությունները ՀՀՇ իշխանությունից հետո ղեկավարեցին այն: Եվ սխալները, որոնք կային՝ ուրիշների սխալները, ովքեր կերակարտաշատից օգտվեցին, չդարձան պատճառ, որ այս մարդիկ սկզբունքային չմնան: Նրանք ուրիշների սխալներն իրենց վրա վերցնելով՝ շարունակեցին կենսագործունեությունը: 2008-ից հետո զիգզագներ եղան և մեր գործընկերները ստիպված են վերաբացելու կուսակցությունը: Ես ձեզ հաջողություն եմ մաղթում եմ քաղաքական նոր ընթացքի՝ հին ընթացքը շարունակելու մեջ: Այն սկզբունքայնությունը, որը ունեցել եք՝ կշարունակվի»: