Արամ Սարգսյան. ՀՀՇ կուսակցության վերստեղծումը վերադարձ է դեպի երրորդ հանրապետության ստեղծման ակունքները
Հայոց Համազգային շարժում կուսակցության հիմնադիր համագումարը մեկնարկեց հայտնի շեփորի կանչով՝ 1988թ. Ղարաբաղյան շարժման հանրահավաքներին հնչող շեփորի հնչյունների ներքո: ՀՀՇ հիմնադիր համագումարին հրավիրված են եղել բոլոր ընդդիմադիր կուսակցությունները՝ բացի ՀԱԿ կուսակցոթյունից: Հրավերներ են ուղարկվել նաև Նիկոլ Փաշինյանին, Ստեփան Դեմիրճյանին, ովքեր, սակայն, ներկա չեն համագումարին:
Ի դեպ, դահլիճում ներկա են «Ժառանագություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Ռուբեն Հակոբյանը, «Հանարպետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և Սուրեն Աբրահամյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, Հայաստանի Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետեանը և այլոք: Ողջույնի խոսքով հանդես եկավ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
«ժողովրդական ասացվածքն ասում է, որ արդարութունը ունենում է երկու թամբ՝ արդարամիտը հեծնում է շիտակ ուղղությամբ, անարդարն ուզած ուղղությամբ: Ես խորապես համոզված եմ, որ այն գործունեությունը, որը դուք նորից սկսել եք, ոչ միայն քաղաքական է, այլև՝ արդար, բարոյական ու շիտակ»,- հայտարարեց Արամ Սարգսյանը՝ ավելացնելով, որ ՀՀՇ կուսակցության վերստեղծումը վերադարձ է դեպի երրորդ հանրապետության ստեղծման ակունքները:
Ողջունելով ու բարին մաղթելով ՀՀՇ կուսակցությանը, նա նկատեց, որ համագումարի մասնակիցների թվում կան մարդիկ, ում համար Երրորդ հանրապետության պատմությունը սեփական կյանքի պատմությունն է և նրանց պետք չէ պատմել «ինչը ինչպես և ինչու եղավ»:
«Սա մեծ պատմություն է, մեծ փորձ է, որը չի կարող իր արդյունքը չունենալ՝ անկախ նրանից, թե մեր անցած ճանապարհին ինչ սխալներ և թերություններ են գործել: «Հանրապետություն» կուսակցությունը ռազմավարական, մարտավարական այս գործընթացի ճանապարհին ձեր դաշակիցն ու գործընկերն է՝ վստահ լինելով, որ մեր բոլորիս նպատակը մեր երկրում իրական, համակարգային փոփոխությունների հասնելն է: Վաղուց եկել է գործելու ժամանաը՝ բարի երթ ձեզ»,- շեշտեց նա: