Էրդողանն ԱՄՆ-ին հիշեցրել է ՆԱՏՕ-ի 9 երկրի սպառազինությունում ռուսական հրթիռների առկայության մասին
Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ` Թուրքիան կհրաժարվի չինական ընկերության հետ համատեղ մեծ հեռահարությամբ զենիթա-հրթիռային համակարգեր ընտրելուց, եթե ընկերությունը որոշի չեղյալ հայտարարել մրցույթը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան կգնի չինական ՀՕՊ-ի համակարգ, քանի որ միայն չինական արտադրողն է պատրաստ այդ համակարգերն արտադրել Թուրքիայի հետ համատեղ, ինչպես նաև առաջարկել է ամենացածր գինը.
«Չինական համակարգից հետո Ֆրանսիայի ու Իտալիայի հետ համատեղ արտադրությունը պահանջում հավելյալ 1 միլիարդ դոլար, ապա գալիս է ԱՄն-ը`1.2 միիարդ դոլար, իսկ Ռուսաստանը պահանջում էր հավելյալ 4 միլիարդ դոլար: Ռուսական համակարգը լավագույնն է` որակի ու հեռահարոթյան տեսանկյունից»:
Ի պատասխան ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի կողմից Անկարայի արած ընտրության կապակցությամբ հայտնած դժգոհության`Էրդողանն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի անդամ 9 երկրի սպառազինությունում նախկինի պես առկա են ռուսական արտադրության հրթիռներ: Էրդողանը հավելել է, որ չինական համակարգը ստուգման է ենթարկվելու ՆԱՏՕ-ի չափորոշիչներին համապատասխան: