Բաժիններ՝

Տիգրան Սարգսյան. Թշնամին միշտ ստանալու է այնպիսի հակահարված, որ չհամարձակվի խանգարել ձեր անդորրը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Իջևանում վարչապետը ծաղիկներ է դրել Զոհված ազատամարտիկների հուշակոթողին` հարգանքի տուրք մատուցելով նրանց վառ հիշատակին:

Այնուհետև գործադիրի ղեկավարը Իջևանում ծանոթացել է վերականգնված քանդակներին: Նշենք, որ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) Տեղական տնտեսական զարգացման ծրագրի շրջանակներում զբոսաշրջության զարգացման նպատակով վերականգնվել են Իջևանում կայացած  սիմպոզիումների ժամանակ ստեղծված քանդակները: ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից ընդհանուր առմամբ Իջևանում վերականգնվել և լուսավորվել են շուրջ 40 քանդակներ, որոնք  տեղադրվել են քաղաքի կենտրոնական փողոցներում:

3Ijevan

1Ijevan

Կարդացեք նաև

8 Voskepar

9 Voskepar

10 Voskepar

Տիգրան Սարգսյանը ծանոթացել է նաև Իջևանի հրապարակի տաղավարներում ներկայացված  Տավուշի մարզում ՓՄՁ ԶԱԿ-ի օժանդակությամբ իրենց գործունեությունը սկսած ձեռնարկությունների արտադրանքներին, որոնք ունեն արտահանման մեծ ներուժ:

Վարչապետի հաջորդ կանգառը եղել է սահմանամերձ Ոսկեպար համայնքը, ուր նա մասնակցել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի աջակցությամբ կառուցված համայնքի երկհարկանի կենտրոնի բացմանը:

Դիմելով համայնքի բնակիչներին Տիգրան Սարգսյանը նշել է. «Դուք ապրում եք այնպիսի մի տարածքում, որտեղ առկա է ամենօրյա վտանգ և մեր բանակի հետ միասին առաջին ճակատում եք: Դուք պետք է վստահ լինեք, որ ձեր բոլոր հարցերը գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, որ մեր սահմանների պահպանության սուրբ գործը միասին ի կատար ենք ածելու և թշնամին միշտ ստանալու է այնպիսի հակահարված, որ չհամարձակվի խանգարել ձեր անդորրը: Ցանկանում եմ ձեզ, որ լինեք ամուր և մենք ձեզ հետ միասին ի վիճակի ենք լինելու լուծել մեր ժողովրդին հուզող բոլոր հարցերը: Դուք հերոսներ եք»:

6Ijevan

7 Voskepar

5Ijevan

4Ijevan

2Ijevan

Այնուհետև վարչապետը շրջել է համայնքի կենտրոնով և ծանոթացել ստեղծված պայմաններին:

Կենտրոնն ունի ակումբային սենյակներ և դահլիճ: Մեկ տարի տևած շինաշխատանքների ընթացքում շենքում ստեղծվել են անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները: Իրականացվել են ջրամատակարարման, կոյուղու, էլեկտրամատակարարման ու գազամատակարարման ներքին և արտաքին համակարգերի, կեղտաջրերի կուտակման հորի և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ: Շենքն ապահովված է ջեռուցման համակարգով:

Ծրագրով բարեկարգվել և ասֆալտապատվել է նաև համայնքային կենտրոնի տարածքը: Կենտրոնի կառուցման համար ներդրվել է ավելի քան 67 մլն դրամ, որից  3,2 մլն-ը` «Դետրոյթի հայ կանանց  ակումբ»-ի կողմից:

Կենտրոնին հատկացվել են 716 հազար դրամի արժողության գրասեղաններ, գրապահարաններ, աթոռներ:

Ոսկեպարի համայնքային նախկին կենտրոնի վթարային կառույցն ապամոնտաժվել է:

Նշենք, որ դեռևս 1998 թվականին ՀՍՆՀ-1 ծրագրով Ոսկեպար գյուղում իրականացվել են խմելու ջրագծի, ջրամբարի կառուցման աշխատանքներ, որի արժեքը կազմել է 97 մլն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս