Թուրքիան Մաքսային միության մեջ մտնելու պաշտոնական առաջարկ չի ստացել. Sabah

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ` Թուրքիան Եվրասիական Մաքսային միության մեջ մտնելու պաշտոնական առաջարկ չի ստացել: Այս մասին թերթին հայտնել են ԱԳՆ-ում եղած աղբյուրները: ԶԼՄ-ներում տեղեկատվություն տարածվել այն մասին, որ Անկարան առաջարկ է ստացել մտնել Մաքսային միության մեջ:

Դրանում նաև ասվում է, որ մեկ տարի առաջ Անկարայի հետ բանակցություններ են վարել կազմակերպության մեջ մտնելու վերաբերյաl, սակայն տվյալ պահին դրանք այժմեական չեն:

Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել էր Թուրքիան ներառել Մաքսային միության մեջ` ընդգծելով, որ Թուրքիայի նախագահն իրեն դիմել է նման խնդրանքով:

Տեսանյութեր

Լրահոս