
ՀՀ ԶՈՒ սպաները պարգևատրվել են ԱՄՆ զինված ուժերի մեդալով

ոկտեմբերի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ռազմավարության, ծրագրերի և քաղաքականության դիրեկտորիատի համատեղ պլանավորման խմբում որպես ռազմավարական վերլուծաբան իրականացրած ծառայության համար ՀՀ ԶՈՒ սպաներ` գնդապետ Հայկ Շադյանի և փոխգնդապետ Արթուր Մուսաելյանի պարգևատրման արարողությունը ԱՄՆ զինված ուժերի «Միացյալ շտաբերում գերազանց ծառայության համար» մեդալով:
Ամերիկյան կողմից մեդալները հանձնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Ջեֆրի Ստիմսոնը:
Նշված մեդալով պարգևատրվել է նաև նախկինում ԱՄՆ կենտրոնական հրամանատարության համատեղ պլանավորման խմբում որպես ռազմավարական վերլուծաբան ծառայած և ներկայումս ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մեսրոպ Նազարյանը: