«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը, ով հավաքվածների շարքերում էր, ի պատասխան Հ. Աբրահամյանի՝ բացականչեց. «Ռուսական ԿԳԲ-ի արխիվները որ բացեք՝ սենց բան չի լինի»:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը քիչ առաջ չի բացառել, որ հնարավոր է ՀՀ նախագահական ընտրությունները երկու շաբաթով հետաձգվեն:
Այս պահին հիվանդանոց է եկել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ տեղի ունեցածը կարող է հանգեցնել նոր իրադրության, ընդհուպ` մինչև ՀՀ նախագահի ընտրության հետաձգում կամ նոր ընտրությունների հայտարարում: Համենայնդեպս նման եզրահանգման հիմք է տալիս ԸԸ Ընտրական օրենսգիրքը:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը քիչ առաջ հայտարարեց, որ վիճակը կայուն է, միջին ծանրության վնասվածք է ստացել, հեմոդինամիկան կայուն է, և նշել է, որ առայժմ վիրահատության կարիք չկա:
168.am-ի թղթակիցը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից հայտնում է, որ մահափորձի ենթարկված Պարույր Հայրիկյանին քիչ առաջ հիվանդանոցի առաջին հարկի վիրակապարանից տեղափոխեցին Վերակենդանացման բաժանմունք:
168.am-ի թղթակիցը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից հայտնում է, որ մահափորձի ենթարկված Պարույր Հայրիկյանը գիտակցության է եկել և նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Երգչուհին բավական հոգնած տեսք է ունեցել, ինչը, հավանաբար, պայմանավորված է եղել երկար թռիչքով:
Տպագրիչների փողոցում, կրակել են ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա: Ուսի մասում ստացած հրազենային վնասվածքով Պ. Հայրիկյանը պատգարակով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Այսօր ներկայացվել է Բրազիլիայի հավաքականի նոր մարզաշապիկը, որը կօգտագործվի Կոնֆեդերացիայի Գավաթի ժամանակ։
Այս պահին փորձում ենք կապ հաստատել Պարույր Հայրիկյանի հետ: Տեղեկություններ լինելուն պես կհայտնենք:
Օլիմպիական չեմպիոնուհի Ալինա Կաբաևայի մամուլի քարտուղարն այսօր հերքել է լուրերն այն մասին, թե Կաբաևան երկրորդ երեխան է պարգևել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Walt Disney Animation Studios»-ը ներկայացրել է իր նոր` «Թղթե սիրավեպ» (Paperman) կարճամետրաժ անիմացիոն մուլտֆիլմը։
Այս հարցը շատերին է հետաքրքրում, մանավանդ, որ հաճախակի են դարձել բանկերի կողմից բռնագանձման պահանջով հայցերը։
Բենթլիի ամենաթանկարժեք մոդելի նոր տարբերակը`Mulsanne-ը, հասարակության ուշադրությանը կներկայացվի մարտին Ժնևում կայանալիք ավտոշոուի ընթացքում:
«Մենք Լուսնի վրա հայկական համայնք, կարծես թե, չունենք։ Սա է մեր ունեցածը, և նրանք մեր իրականության ադեկվատ արտացոլանքն են»,- ասում է Ա. Սահակյանը։
Ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության նախկին 3 դատական բաժնի պետեր Նելսոն Աբովյանը, Եղիշե Բազոյանը, Ռուզաննա Ազրոյանը, աշխատանքից ազատվելուց հետո, քաղաքացիական հայց են ներկայացրել ընդդեմ Ֆիննախի:
Վլադիմիր Գասպարյանը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես եւ ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար պարգեւներ հանձնեց ոստիկանության մի խումբ ծառայողների:
Կառավարության եզրակացության համաձայն առաջին նախագիծը չի համապատասխանում ՀՀ սահմանադրությանը, մյուսները ևս մի շարք առարկություններ են հարուցում, ուստի գործադիրը դեմ է փաթեթի ընդունմանը։
Հունվարի 30-ին, ժամը 20:00-ի սահմաններում, ԼՂՀ ոստիկանության Շահումյանի շրջբաժնի ծառայողների կողմից օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, Շահումյանի շրջանի «Աղդաբանի խաչմերուկ» կոչվող տեղամասից բերման է ենթարկվել Դադիվանք գյուղի բնակիչ` 30-ամյա Ս. Մ-ին
Նախատեսվում է, որ նոր սարքը կկարողանա 16 ժամ անդադար աշխատել: Սարքը կտեղաշարժվի հատուկ թրթուրների միջոցով:
Էթիկայի հանձնաժողովի անդամ նշանակված Լյուդմիլա Սարգսյանին մաղթում եմ հաջողություններ եւ ուժերիս ներածին չափով կաջակցեմ նրան՝ հանձնաժողովում արդյունավետ գործունեություն ծավալելու համար:
«Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելին իր առաջին գոլն է խփել իտալական թիմի կազմում։
ՀՀ Նախագահի փետրվարի 18 -ի ընտրությունների նախընտրական քարոզչության հունվարի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից իրավախախտումներ չի արձանագրել:
Հունվարի 31-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին:
Ռոք երգչուհի Զեմֆիրայի նոր՝ վեցերորդ ձայնասկավառակը գրեթե ամբողջությամբ պատրաստ է
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Ալմաթիի օդանավակայանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
Հունվարի 31-ին, ժամը 20.34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Չեխովի փողոցի թիվ 30 հասցեում գտնվող շոգեբաղնիքում:
Իսպանիայում ընթացող Copa del Sol ընկերական մրցաշարի խմբային փուլի 3-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» հանդիպել է Մոսկվայի ԲԿՄԱ-ին:
Եթե բոլոր կետերով ապացուցվի Ղազարյանի մեղքը, ապա նրան սպառնում է 105 տարվա ազատազրկում: