Բաժիններ՝

Կատարվածի մեջ քաղաքական ենթատեքստ կա. ԱԺ պատգամավոր

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը 168.am-ի հետ զրույցում նշել է, որ ՀՀ նախագահի թեկնածու նկատմամբ կատարվածի մեջ քաղաքական ենթատեքստ կա: Իսկ Դավիթ Շահնազարյանն ասել է. «Կատարվածը հարված էր մեր պետականությանը»: Ի դեպ, Դ. Շահնազարյանը կարողացել էր անձամբ տեսնել Պ. Հայրիկյանին, սակայն վերջինս եղել է դեղորայքի ազդեցության տակ: Հիվանդանոցին քիչ առաջ դուրս եկան ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով նորմալ է գնահատել Պ. Հայրիկյանի վիճակը: «Այսօր դեռ վաղ է որևէ բան ասել: Սա հարված էր առաջին հերթին իշխանությանը»,-լրագրողների հետ զրույցում ասել է Տ. Սարգսյանը: Լրագրողներից մեկի հարցին՝ «Հարված էր իշխանությա՞նը, թե պետությանը», վարչապետը պատասխանել է՝ «Եվ պետականությանը, և իշխանությանը»: Տ. Սարգսյանը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելելու է Պ. Հայրիկյանին տեսակցելու: Վլադիմիր Գասպարյանն ասել է, որ ամենայն հավանականությամբ հրազենային 2 կրակոց է եղել, որից մեկն է դիպել Պ. Հայրիկյանին: «Կրծքավանդակի վնասվածք է ստացել , հյուսվածքները և որևէ օրգան չեն վնասվել»,-ասել է Վ. Գասպարյանը՝ հրահանգելով հիվանդանոցի տարածքում կարգուկանոն հաստատել, որպեսզի հիվանդանոցը շարունակի իր բնականոն աշխատանքը:
Այս պահին հիվանդանոց է եկել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ ժամը 23:30-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել են ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա: Ուսի մասում ստացած հրազենային վնասվածքով Պ. Հայրիկյանը պատգարակով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

լուսանկարը՝ Գ. Շամշյանի

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս