Բաժիններ՝

Հայրիկյանը հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վնասվածքով

Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել են ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա: Ուսի մասում ստացած հրազենային վնասվածքով Պ. Հայրիկյանը պատգարակով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Դեպքի վայրում են նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը, և 2 տասնյակից ավելի Ոստիկանության աշխատակիցներ: Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են կրակված հրազենի գնդակ, գետնին ընկած է եղել բանալիների տրցակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս