Բաժիններ՝

«Ռուսական ԿԳԲ-ի արխիվները որ բացեք՝ սենց բան չի լինի». Շ. Հարությունյանը՝ Հայրիկյանի մահափորձի մասին

168.am-ի թղթակցի այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում տեղի ունեցածը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է. «Սա, առաջին հերթին, ոտնձգություն է իշխանությունների նկատմամբ: Ես դատապարտում եմ և համոզված եմ, որ իրավապահ մարմիններն ամեն ինչ անելու են, որ գործը բացահայտվի: Սա իրոք ուղղված է մեր ժողովրդի դեմ, և մենք, որպես իշխանություն, ամեն ինչ անելու ենք: Տեսնելով, որ ընտրությունները, քարոզարշավը ընթանում են շատ բարձր որակով, օրենքին համաձայն… այս քայլը ես դիտում եմ որպես միտումնավոր քայլ՝ իշխանություններին ձախողելու, վարկաբեկելու, անկայունություն մտցնելու համար»: Հարցին, թե ո՞վ կամ ովքե՞ր կարող էին դա անել, Հ. Աբրահամյանը պատասխանել է. «Ես որևէ անուն չեմ կարող տալ, քննությունը կպարզի,, ես պատկերացում չունեմ, թե ո՞վ կարող էր նման քայլ կատարել իշխանությունների նկատմամբ: Համոզված եմ, որ ընթացքում ամեն ինչ կերևա»: Ի դեպ, այդ պահին, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը, ով հավաքվածների շարքերում էր, ի պատասխան Հ. Աբրահամյանի՝ բացականչեց. «Ռուսական ԿԳԲ-ի արխիվները որ բացեք՝ սենց բան չի լինի»: 168.am-ի թղթակցի հաջորդ հարցին, թե արդյոք հնարավոր է՝ հետաձգվեն ՀՀ նախագահի ընտրությունները, ԱԺ նախագահը պատասխանել է. «Ամեն ինչ կախված է Պարույր Հայրիկյանի առողջական վիճակից: Օրենքին դեմ չէ հետաձգվելը: Եթե Հայրիկյանը որոշի մասնակցել, շարունակել քարոզարշավը՝ ընտրությունները կկայանան, իսկ եթե ոչ, ուրեմն ընտրությունները կարող են 2 շաբաթով հետաձգվել» :

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս