Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որին խորհրդի անդամներից բացի, մասնակցել են ՀՀ կառավարության անդամները և կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները, Երևանի քաղաքապետը, ՀՀ օրենքով ստեղծված անկախ հանձնաժողովների, Կենտրոնական բանկի, Վերահսկիչ պալատի և Վճռաբեկ դատարանի նախագահները, ՀՀ մարզպետները:
Այսօր ԱԺ շենք մտնելիս «Հայկական Ժամանակի» լրագրողը հետաքրքրվեց Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից, թե հնարավոր համարո՞ւմ է նոր Կառավարության կազմում չընդգրկվելու հանգամանքը:
Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բավական գրավիչ երկխոսություն է տեղի ունեցել ԱԺ պատգամավորներ՝ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանի և «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանի միջև:
Zubrowka, Jim Beam, Guiness, «Зеленая марка», «Журавли» խմիչքների արտադրող CEDC լեհական ընկերությունը բավարար ֆինանսական միջոցներ չունի՝ պարտքերը սպասարկելու համար։ Սնանկության վտանգը օրեցօր ավելի իրատեսական է դառնում։
ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժինը պարզել է թիվ 09/02 ընտրատեղամասում այլ անձի՝ Վիգեն Սարգսյանի անձնագրով քվեարկելու փորձ կատարած քաղաքացու ինքնությունը և նրան 2013թ. փետրվարի 27-ին ներկայացրել նախաքննության մարմնին։
Չնայած ֆինանսական դժվարություններին, «Վալենսիան» չի պատրաստվում վաճառել իր առաջատար ֆուտբոլիստներին:
Այսօր Հայաստանի ազգային գրադարանում տեղի է ունեցել Հայատառ գրատպության 500-ամյակի միջոցառումները նախապատրաստող պետական հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար միայն մեկ դիմում է ստացվել. մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մհեր Բիշարյանը:
Ոստիկանության Արարատի բաժնում ավարտվել է թիվ 17/31 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Փետրվարի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտարկման առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինիին և պատվիրակության անդամներին:
««Ժառանգության» համար էական նշանակություն չունի` ՀԱԿ-ն ի՞նչ կասի: Նրանք փորձում են տեր կանգնել իրենց քվեին, ալիքը բերել տրամաբանական մի ավարտի այնպես, ինչպես իրենք են պատկերացնում»,- ասում է Ռ.Մեհրաբյանը
Բնակչության ակտիվ դիմելիությունը նաև գրիպի հետագա բարդությունների առաջացման կանխարգելման կարևոր պայման է, որը նվազեցնում է ստացիոնար բուժհաստատությունների բեռը։
Փետրվարի 27-ին, ժամը 17.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 155-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը միակողմանի փակվել է. անհրաժեշտ է օգնություն:
Մահացածը Աբովյան քաղաքի Դարինի փողոցի 4-րդ շենքի բնակիչ 43-ամյա Դավիթ Գալստյանն էր, ով, ըստ տեղեկությունների, ամուսնացած էր, խնամքին ուներ երեխա և վարձակալական հիմունքներով բնակվում էր Տիգրան Մեծի պողոտայում:
Փաստորեն՝ ԵՊՀ-ն (կամ դրա ղեկավարությունը) զորք ունի, որը պետք է հարկ եղած դեպքում պաշտպանի Մայր բուհը դասադուլավորներից և այլ վտանգավոր տարրերից։ Փաստորեն, Ոստիկանության ուժերը բավարար չեն, ԵՊՀ ղեկավարությունը չի վստահում սեփական երկրի իրավապահ ուժերին և իրեն ԱՊԱՀՈՎ չի զգում։
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ մեջբերեց աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանգյանի նամակն՝ ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Որպես կանոն` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շաբաթվա այս օրն ԱԺ-ում ճեպազրույց է ունենում լրագրողների հետ, սակայն այս անգամ ճեպազրույցը տեղի չունեցավ:
Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին պաշտոնից ազատելու հարցն ընդգրկված է ՀՀ Կառավարության վաղվա նիստի օրակարգում։
Իլհամ Ալիևը Սաակաշվիլիի հետ հանդիպման ժամանակ էլ բացառություն չի արել և նստել է իր համար սովորական դարձած դիրքով՝ ոտքերը բացած վիճակում:
2011թ. տարեկան գործունեության արդյունքների հիման վրա ներկայացված ֆինանսական հաշվետվությունների համաձայն «Երևանի Ոսկերչական գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը կազմել է 10348896 հազ. դրամ, սեփական կապիտալը` 3243272 հազ.դրամ:
«Բարսելոնայի» պաշտպան Խորդի Ալբան խոսել է Մադրիդի «Ռեալից» կրած պարտության մասին (1։3)։
2013թ. հունվար-փետրվար ամիսներին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով երկու զինվոր է մահացել, ևս չորսը վիրավորվել:
Հարգելի՛ պարոն նախագահ: Իմ թոռնիկի անունը Սերժ չէ, այլ Մերի։ Նա էլ փոքր է. Ձեր Սերժի տարիքին, բայց ես, ի տարբերություն Ձեզ, հնարավորություն չունեմ մոտիկից տեսնելու նրա աչքերը։
Արմավիրի մարզի դատախազի տեղակալը քրեական գործ է հարուցել` երկվորյակ քույրերի՝ 2 ամսական Մերի եւ Մարիամ Վարդանյանների մահվան դեպքի առթիվ։
Այսօր ՀՀ ԱԻ նախարարություն էր այցելել ՆԱՏՕ-ի քաղաքացիական արտակարգ իրավիճակների պլանավորման համագործակցության ծրագրերի նախագծի ղեկավար Էվերտ Սոմերը։
Զարդարիի պատվիրակության կազմում է նաև Պակիստանի նավթարդյունաբերության նախարարը:
«Արտաշատը քաղաքական պրոցեսների առումով արդեն իսկ երկար ժամանակ շատ տխրահռչակ տեղ է դարձել»,- ասում է Ն.Փաշինյանը
10 տարվա ընթացքում բրիտանուհին գործնականում ամեն տարի անհանգստացրել է ոստիկանությանը՝ կեղծ վկայություններ տալով տղամարդկանց դեմ
Երգիչ Նորոն, ըստ որոշ խոսակցությունների, ինչպեսև շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ, մեկնել է ԱՄՆ՝ աշխատելու և մշտական բնակություն հաստատելու նպատակով:
Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը news.am-ի խնդրանքով անդրադարձել է աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանգյանի` Սերժ Սարգսյանին ուղղված երկրորդ նամակին: