Միայն 1 դիմում՝ Շոթա Վարդանյանի թափուր թողած պաշտոնի համար

ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար միայն մեկ դիմում է ստացվել. մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մհեր Բիշարյանը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:

Նշենք, որ ՀՀ ԱՆ համակարգում ընդգրկված  կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ՀՀ ԱՆ կողմից սահմանված կարգով մրցույթ է հայտարարվել 2013թ. հունվարի 15-ին։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման ժամկետը լրացել է երկրորդ անգամ հայտարարության հրապարակմանը  հաջորդող 15-րդ օրը։

ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը կանցկացվի 2013-ի մարտի 26-ին։

Հիշեցնենք, որ կենտրոնի նախկին տնօրենը Շոթա Վարդանյանն էր. նա աշխատանքից ազատման դիմում էր գրել 2012-ի դեկտեմբերի 26-ին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս