Հասմիկ Պողոսյանի հմայքը

Այսօր ԱԺ շենք մտնելիս «Հայկական Ժամանակի» լրագրողը հետաքրքրվեց Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից, թե հնարավոր համարո՞ւմ է նոր Կառավարության կազմում չընդգրկվելու հանգամանքը: Նախարարը պատասխանեց, թե դա շաբլոն հարց է, որն ամեն անգամ իրեն ուղղում են և նույն պատասխանն են լսում, որ իր պաշտոնանկության մասին լուրերը ճիշտ չեն:

Այդ պահին ԱԺ շենքին էր մոտենում նաև Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ում նույն հարցն ուղղվեց: Վ. Գաբրիելյանը նշեց. «եթե տիկին Պողոսյանը մնա՝ ես էլ կմնամ»: Իսկ հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված տիկին Պողոսյանի մնալը, Ֆինանսների նախարարը պատասխանեց` «Հմայքով»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728