Գիզիրյանի հարցը՝ Կառավարության վաղվա նիստում
Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին պաշտոնից ազատելու հարցն ընդգրկված է ՀՀ Կառավարության վաղվա նիստի օրակարգում։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. Աշոտ Գիզիրյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- նշված է որոշման նախագծում: