Բաժիններ՝

Ռեալից կրած պարտությունը մեզ ավելի ուժեղ կդարձնի Չեմպիոնների լիգայում. Ալբա

«Բարսելոնայի» պաշտպան Խորդի Ալբան խոսել է Մադրիդի «Ռեալից» կրած պարտության մասին (1։3)։

«Կարծում եմ, որ այս պարտությունը մեզ ավելի ուժեղ կդարձնի Չեմպիոնների լիգայում։ Ցավոք, երկու առանցքային հանդիպումներում պարտություն կրեցինք, սակայն առջևում  «Միլանի» հետ պատասխան հանդիպումն է։ Հույս ունեմ, որ կկարողանանք հաջողության հասնել։

Եթե մեզ հաջողվի արագ գոլ խփել, ապա մեր հնարավորությունները կշատանան։

Ինչ վերաբերվում է «Ռեալի» հետ հանդիպմանը, ապա այն լավ մեկնարկեցինք, սուր գրոհներ անցկացրեցինք, սակայն 11 մետրանոցը մեզ հավասարակշռությունից հանեց։

Չկարողացանք արժանի դիմակայություն կազմակերպել մրցակցին։ Հարվածներ կատարեցինք, սակայն դա մեր ոճը չէր։ Պետք է ուղղել մեր սխալները։ «Ռեալն» այնպիսի թիմ է, որը կարող է օգտվել դրանցից»,- Ալբայի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս