Վալենսիան չի վաճառի իր առաջատարներին
Չնայած ֆինանսական դժվարություններին, «Վալենսիան» չի պատրաստվում վաճառել իր առաջատար ֆուտբոլիստներին:
Ինչպես հայտում է Football Espania-ն, վալենսիացիները մտադիր են վերակառուցել թիմը, սակայն դարպասապահ Վիսենտե Գուաիտան և հարձակվող Ռոբերտո Սոլդադոն կմնան թիմում: Ակումբի ղեկավարությունը չի պատրաստվում հրաժարվել այս ֆուտբոլիստների ծառայություններից:
Նշենք, որ Սոլդադոն «Վալեսիայի» հետ պայմանագիրը երկարաձգեց վերջերս, իսկ Գուաիտայի նոր պայմանագրի շուրջ բանակցությունները կմեկնարկեն շուտով:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը