2 ամսում 8 զինվոր է մահացել
2013թ. հունվար-փետրվար ամիսներին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով երկու զինվոր է մահացել, ևս չորսը վիրավորվել: Այդ մասին «Pastinfo.am» -ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Վերջինս խոսքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհեր չեն եղել:
Ինչ վերաբերում է բանակում զինվորների մահվան դեպքերին, ապա բացի հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհվածներից՝ 2013թ. սկզբից մինչ այսօր 6 զինվոր է մահացել՝ հունվարին 5, իսկ փետրվարին 1 զինվոր: