
«Зеленая марка»-ն կվերանա՞ շուկայից

Zubrowka, Jim Beam, Guiness, «Зеленая марка», «Журавли» խմիչքների արտադրող CEDC լեհական ընկերությունը բավարար ֆինանսական միջոցներ չունի՝ պարտքերը սպասարկելու համար։ Սնանկության վտանգը օրեցօր ավելի իրատեսական է դառնում։
Central European Distribution Corporation (CEDC) ընկերությունը հանդիսանում է Ռուսաստանում օղու խոշորագույն արտադրողը։ Ընկերությունն աշխատում է Արևելյան Եվրոպայի շուկայում և ավելի քան 700 բրենդերի սեփականատեր է։
Չնայած սրան՝ CEDC-ը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի և փորձում է բանակցել կրեդիտորների հետ՝ պարտքը վերակառուցելու ուղղությամբ։ Կրած վնասների պատճառով՝ CEDC-ի պարտավորությունները գերազանցում են 1 միլիարդ դոլարը։
Որպես խնդրի լուծում՝ ընկերության ղեկավարությունն առաջարկում է պարտքի դիմաց բաժնեմաս ստանալ։ Այսինքն՝ կթողարկվեն լրացուցիչ բաժնետոմսեր և 1000 դոլար արժողությամբ յուրաքանչյուր պարտատոմսի դիմաց կտրվի 8.86 հատ բաժնետոմս։ Այս սցենարի իրականացման դեպքում ընկերության պարտքային բեռը կթեթևանա, սակայն այդ տարբերակին դեմ են ներկայիս խոշոր բաժնետերերը, որոնց բաժնեմսասը նվազելու է։