Բաժիններ՝

22-ամյա բրիտանուհուն ազատազրկել են՝ իրեն 11 անգամ բռնաբարելու մասին կեղծ բողոքներ ներկայացնելու համար

Բրիտանական The Daily Telegraph պարբերականի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայում երիտասարդ պաթոլոգիական ստախոս կնոջը դատապարտել են ազատազրկման՝ պարբերաբար իրեն բռնաբարելու մասին կեղծ հաղորդումների համար:

10 տարվա ընթացքում բրիտանուհին գործնականում ամեն տարի անհանգստացրել է ոստիկանությանը՝ կեղծ վկայություններ տալով տղամարդկանց դեմ: Սաութհեմփթոնի թագավորական դատարանի որոշմամբ 22-ամյա Էլիզաբեթ Ջոնսը դատապարտվել է 16-ամսվա ազատազրկման:

Նշվում է, որ Ջոնսն ընդհանուր առմամբ 2004 թվականից ներկայացրել է բռնաբարության մասին 11 բողոք, որոնք բոլորն էլ կեղծ են եղել: Ընդ որում, աղջիկն իրեն բռնաբարելու առաջին «հեքիաթի» մասին պատմել է դեռ 13 տարեկանում: Դատական նիստի ժամանակ նա խոստովանել է իր մեղքը՝ ընդգծելով, որ վերջին դեպքում զրպարտել է մի տղամարդու, որը դուր չի եկել իրեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս