Սաակաշվիլին ու Իվանիշվիլին պատրաստ են համատեղ հայտարարությամբ դիմել ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ու վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մտադիր են երկրի արտաքին քաղաքականության ուղղվածության վերաբերյալ համատեղ հայտարարությամբ դիմեն ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին:

Համապատասխան նախաձեռնությամբ հանդես է եկել Վրաստան այցելած Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսը: Վերջինս արդեն իսկ հանդիպել է Իվանիշվիլիի հետ և քննարկել է երկու երկրների միջև համագործակցության զարգացման հեռանկարները:

Հանդիպման ժամանակ Լինկյավիչուսն առաջարկել է, որ Վրաստանի նախագահն ու վարչապետը հանդես գան երկրի արտաքին քաղաքականության ուղղվածության վերաբերյալ, ինչին իր համաձայնությունը տվել է Իվանիշվիլին: Ավելի ուշ Լիտվայի արտգործնախարարի նախաձեռնությունը հավանության է արժանացել Սաակաշվիլիի կողմից:

Վերջինս ընդգծել է, որ թեև ներքաղաքական տարաձայնություններ ունի Իվանիշվիլիի հետ՝ այնուամենայնիվ պատրաստ է նրա հետ համատեղ նամակ հղել ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին, որում կնշվի, որ իրենք շարունակում են եվրոպական ու եվրաատլանտյան կուրսը:

Տեսանյութեր

Լրահոս