2 ամսում Սիրիայի բանակը հյուսիսային քաղաքների ուղղությամբ արձակել է Scud տիպի մինչև 90 հրթիռ. Դավութօղլու (տեսանյութ)

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ վերջին 2 ամսում Սիրիայի կառավաական բանակը այդ երկրի հյուսիսային քաղաքների վրա արձակել է Scud տիպի մինչև 90 մարտավարական բալիստիկ հրթիռ.

«Սկզբում նրանք գործի դրեցին դիպուկահարներին, ապա հրետանին ու տանկերը, իսկ հետո անցում կատարեցին մարտական ուղղաթիռներին ու ինքնաթիռներին: Այժմ էլ նրանք գործածում են Scud հրթիռներ: Վերջին երկու ամսում Ասադի զորքերն արձակել են նվազագույնը 85-90 այդպիսի հրթիռ:

Նրանք կոճակը սեղմում են Դամասկոսում, իսկ որոշ ժամանակ անց Հալեպում պայթյուն է գրանցվում և զոհվում են հասարակ մարդիկ»:

Թուրքիայի կառավարությունում թերթի ունեցած աղբյուրը փետրվարին հայտնել էր, որ միայն երկու նախորդ ամիսներին Սիրիայի հյուսիսում գտնվող թիրախների վրա արձակվել է նվազագույնը 40 մարտավարական հրթիռ:

Նա հավելել էր, որ սիրիական բանակը ստիպված է գնալ այդ զենքի կիրառմանը, քանի որ ավիացիան այլևս չի կարողանում կատարել իր առջև դրված առաջադրանքները, ինչի պատճառն այն է, որ ապստամբների մոտ հայտնվել են ժամանակակից շարժական զենիթա-հրթիռային համալիրներ:

Scud հրթիռի գործածումն արդեն իսկ հաստատել է Իրաքը, որի տարածքում մարտի 1-ին սխալմամբ ընկել է այդպիսի հրթիռ:

 

 

Տեսանյութեր

Լրահոս