«Որո՞նք են լինելու Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա թիմակիցների քայլերը» հարցը մնաց անպատասխան (տեսանյութ)

Ազատության հրապարակում ժամեր առաջ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն իր ելույթում անդրադարձավ բոլոր նրանց, ում հուզում է այն հարցը, թե  որո՞նք են լինելու Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա թիմակիցների քայլերը, և թե ինչպե՞ս ենք դրանց միջոցով հասնելու հաղթանակի ամրագրմանը: «Ոմանց կողմից անգամ այս խնդիրը շահարկվում է: Բոլոր նրանք, ովքեր շահարկվում են ծրագիր չլինելու հանգամանքը, մեր ուշադրությունը ուզում են շեղել այն քայլից, տրամաբանությունից, որը բոլորով կատարել ենք փետրվարի 18-ին»,- ասել է Ս. Սաֆարյանը: Իսկ այդ քայլն, ըստ նրա, այն է, որ յուրաքանչյուր մարդ անհատապես, սուսուփուս, բայց հաստատակամ, կատարել է իր որոշումն ու դրել քվեատուփի մեջ:

Ստյոպա Սաֆարյանը նշել է, որ չպետք է կատարվեն այնպիսի քայլեր, որոնք արդեն փորձել են նախորդ բոլոր շարժումները: «Հանձնվելու է նա, ում կամքը թույլ եղավ: Պետք է իրավիճակը բերել նրան, որ իշխանությունը պարզի սպիտակ դրոշն ու այդ սպիտակ դրոշով ներկայանա այս հարթակ, այս ժողովրդի առջև»,- ասել է  նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031