Դերենիկ Դումանյանն այցելել է Պարույր Հայրիկյանին

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր այցելել է «Գրացիա» միջազգային Կարմիր խաչի կենտրոնում բուժումը շարունակող ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանին:

Ինչպես հայտնում են նախարարությունից, բժիշկների հավաստմամբ՝ վերջին մի քանի օրում ԻՄ առաջնորդի առողջական վիճակի դրական տեղաշարժ է արձանագրվում. ցավերը խիստ նվազել են, ձեռքի շարժողականության ֆունկցիան վերականգնվում է, ինչի արդյունքում ընդհանուր ինքնազգացողությունը բարելավվում է։ Պարույր Հայրիկյանի վերականգնողական համալիր բուժումը շարունակվում է:

Նախարար Դումանյանը հանձնարարել է բուժման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ըստ անհրաժեշտության ընդգրկել լրացուցիչ մասնագետներ, իրականացնել լրացուցիչ հետազոտություններ և դրանց արդյունքների մասին պարբերաբար տեղեկացնել  իրեն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031