Հայաստանը բավարար քանակի IP հասցեներ ունի և անհանգստանալու կարիք չկա
Մասնագետները վերջին տարիներին անընդհատ նշում են այն խնդիրը, որ IP- հասցեներն առաջիկայում կսպառվեն և, եթե պրովայդերները համապատասխան միջոցներ չձեռնարկեն, ապա ժամանակակից ինտերնետը լուրջ փոփոխության (վտանգների) կենթարկվի: Ինտերնետային հասցեների պակասը կապված է IPv4 արձանագրության հետ, թույլ է տալիս ստեղծվել միայն 4 միլիարդ IP-հասցե: Այդ թիվն ընդհանուր առմամբ բավարար է, սակայն բաշխված է անարդյունավետ և այդ պատճառով արդեն գործնականում սպառվել է:
Սակայն հայաստանյան ինտերնետ օգտագործողները կարող են հանգիստ լինել. Հայաստանը բավարար քանակի IP հասցեներ ունի և անհանգստանալու կարիք չկա: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը: Նրա խոսքով՝ իրականում IP հասցեները քիչ են, սակայն ներկայում Հայաստանում միաժամանակ տեղի է ունենում երկու գործընթաց։
Առաջինը առկա IP հասցեների արդյունավետ կառավարումն է. այսինքն՝ այնպես չի լինի, որ մեկը վերցնի միլիոն հատ հասցե, բայց օգտագործի 10 հատը, իսկ մնացածը պահեստավորի: «Պետք է ապացուցել, որ գործնականում օգտագործվում են տրամադրված հասցեների առնվազն 70%-ը, որպեսզի նոր հասցեների ստացման համար դիմես»,- ասում է Գ. Սաղյանը:
Երկրորդ ուղղությունը նոր համակարգի անցնելն է, որ չունի սահմանափակում, այսինքն՝ IP հասցեների քանակը գործնականում անսահմանափակ է: Դա գործընթաց է, որով այսօր Հայաստանում զբաղում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից կոորդինացվող խումբը:
«Բավարար քանակի IPv4 հասցեներ ունենալու հետ կապված խնդիր Հայաստանը չունի: Մեր բոլոր օպերատորները ունեն բավարար քանակի IPv4 հասցեներ, բացի այդ, դրանց արդյունավետ կիրառումը տեղական օպերատորների կողմից հնարավորություն է տվել մի համարը մի քանի հոգու տալ»,- ասաց Գ. Սաղյանը՝ նշելով, որ իհարկե խնդիրներ կլինեն, եթե Հայաստանում չզբաղվեին IPv6 –ով: Սակայն այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր կատարվել և կատարվում են:
«Հայաստանը առաջին երկրներից էր, որ գործարկել է իր դոմենի աշխատանքը և IPv4, և IPv6 համարկալման միջոցով դեռ 2005 –ին` միանգամից ստանալով դրա համար այնքան հասցե IPv6 տիրույթից, ինչքան Գ.Սաղյանը նշեց նաև 2011-ին Հայաստանի դոմենի անցումը անվտանգ DNSSEC համակարգի: