Րաֆֆի Հովհաննիսյան. «Չարաճճի փոքրիկ հանրապետականներին` տղեք, բարև»
Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում քիչ առաջ խոսեց ընտրակեղծիքների մասին` անդրադառնալով Ծավ գյուղի գյուղապետի ձերբակալությանը` հիշեցնելով, որ այդ գյուղում ինքն է հաղթել:
«Այնքան վախկոտ են, որ փոխանակ Լիսկային բերեն դատարան… վախկոտ է Լիսկան, վախկո´տ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը և ավելացրեց. «Էդ չարաճճի փոքրիկ հանրապետականներին, մեծ ու փոքր, որ փորձում են պարոն Սարգսյանի փոխարեն ինձ նեղացնել, ես ձեզ մի ասելիք ունեմ` տղեք, բարև»:
Վերջում «Ժառանգության» առաջնորդը նշեց, որ վաղը հանդիպելու է Եվրոմիության դեսպանի հետ, որից հետո մեկնելու է Տավուշի մարզ և այցելելու է Դիլիջան, հետո Իջևան, Նոյեմբերյան, Բերդ քաղաքներ:
Հանրահավաքը շարունակվում է, այն ուղիղ հեռարձակմամբ կարող եք դիտել այստեղ: