Բաժիններ՝

Այսօր մեզ ճակատամարտ է սպասվում. Ալոնսո

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ այսօր կայանալիք Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպման մասին։

«Երբ հանդես էի գալիս «Լիվերպուլում», «Օլդ Թրաֆորդում» անցկացվող յուրաքանչյուր խաղ շատ կարևոր էր, իսկ այժմ հանդիպումն ավելի բարձր արագությունների վրա է ստացվելու։ Ես նույնիսկ կասեի գերարագ։

Առաջին հանդիպման ժամանակ ոչ ոք չկարողացավ առավելության հասնել, ուստի այսօր ճակատամարտ է սպասվում։

Անգլիայում Ռոնալդուն անցկացրել է մի քանի հիանալի մրցաշրջան՝ իմ մեջ վերցնելով անգլիական ֆուտբոլային լավագույն մասնիկները։ Ֆերգյուսոնը նրանից փառահեղ ֆուտբոլիստ է դարձրել, ով ամեն հանդիպման ժամանակ իր ողջ ուժերը թողնում է խաղադաշտում։ Ուրախ եմ, որ մեր թիմում նման ֆուտբոլիստ ունենք»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում «արքայական» ակումբի պաշտոնական կայքը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս