Ր.Հովհաննիսյան. Ես չեմ հանձնելու և չեմ հանձնվելու
Հայաստանի ողջ քաղաքացիականությունը գիտի, որ մեր երկրի ապագան մեր ձեռքում է: Մի բան հստակ պետք է լինի՝ ես չեմ հանձնելու և չեմ հանձնվելու, իրենք պետք է հանձնեն ժողովրդին իշխանությունը: Այս մասին Ազատության հրապարակում քիչ առաջ ավարտված հանրահավաքի ժամանակ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ինչ վերաբերում է ՍԴ դիմելու իր որոշմանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե դա ճիշտ որոշում կայացնելու՝ դատավորների վերջին հնարավորությունն է. «Սա դատարանի՝ որպես ամբողջություն և յուրաքանչյուր դատավորի՝ հարգելի պարոն Հարությունյանից սկսած, վերջին հնարավորությունն է՝ կիրառել սահմանադրությունը, օրենքի իշխանությունը և մի անգամ գրանցեն ժողովրդի իշխանությունը, ժողովրդի հաղթանակը։ Իրենց տալիս ենք հենց այս հնարավորությունը: Եթե մի բան անվավեր պետք է ճանաչեն, դա ԿԸՀ համատարած կեղծիքն է, ընտրությունների անիրավաչափ ընթացքն ու դրա արդյունքում սուտ հակասահմանադրական թվաբանական նկարչությունը»,- ասաց Ր.Հովհաննիսյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ նաև ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի, «Սարդարապատ» շարժման և քաղաքական ու քաղաքացիական այլ ուժերի հետ տեղի ունեցած հանդիպումներին: Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք կհանդիպի՞ Րաֆֆի Հովհաննիսյանը ՀԱԿ-ի հետ, իր ելույթում Հովհաննիսյանը տվեց այս հարցի պատասխանը. «Երբ ՀԱԿ-ն, իր ղեկավարությամբ հանդերձ պատրաստ լինի, ես կողջունեմ նաև նրանց հետ հաղորդակցվելու հնարավորությունը»:
Ր. Հովհաննիսյանի խոսքով, ուժերի միջև տեղի ունեցող հանդիպումներն ուղղված են համազգային մարտակոչի լուծմանը և ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն իր օրինակով հնարավորություն է տալիս, որ յուրաքանչյուրն ինքնամարվի, օրենքի առջև հավասար դառնա: «Նոր Հայաստանում բոլորն այդ հնարավորությունները պետք է ունենան: Բոլոր հանդիպումներում օրակագի տաբերություն չկա, միևնույն խոսքն է: Ժողովուրդը կերտել է սահմանադրական իր իշխանությունը, ինչը ես հասկանում եմ, բայց այս անգամ բոլորը գիտեն, որ այս անգամ ժողովրդի դեմ խաղ չի լինելու»:
Րաֆֆի Հովհաննիսյանն ավելացրեց. «Երիտասարդ հանրապետականներից մեկն ակնարկ էր արել, քննադատել, որ ռուսերեն բառեր եմ օգտագործում: Դու ուրեմն «զադնի» չես հասկանում: Ուրեմն ասեմ՝ ոչ մի նահանջ չի լինելու»:
Մանրամասները 168.am-ի տեսանյութում