Շղթայական ավտովթար՝ «Արքայաձոր» ռեստորանի դիմաց. քրեական հետախուզության օպեր-լիազորները տեղափոխվել են հիվանդանոց (լուսանկարներ)

Այսօր՝ մարտի 5-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ Արքայաձոր ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Հրազդան քաղաքի բնակիչ 34-ամյա Էդգար Հակոբյանի վարած «Մերսեդես» մակնիշի՝ 20 ԼՍ 055 համարանիշի, Երևանի բնակիչ 23-ամյա Ասքանազ Սահակյանի վարած «Օպել» մակնիշի՝ 15 ՍՍ 627 համարանիշի, Երևանի բնակիչ 56-ամյա Իվան Տունյանի վարած «Սուբարո» մակնիշի՝ 07 ՍՏ 975 համարանիշի և 30-ամյա Տիգրան Ստեփանյանի վարած «Տոյոտա» մակնիշի՝ 43 LA 333 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Նշվում է, որ վիրավորներին հիվանդանոց է տեղափոխել Ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Արմեն Իսրայելյանը: Վիրավորները Ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպեր-լիազորներ՝ 45-ամյա Գնել Խաչատրյանն ու 34-ամյա Արկադի Խաչատրյանն են:

cvML9jfItPxyLucqZwv6_tn 133iqNmFfzR4IRyzQ5ib_tn 8Ddx9OsJ31LyKXGCfMbX_tn SpDLDZrsKG1kynHKw3oH_tn 60HEwbqqNA5oI0IptFiX_tn rq08uDt7C4Dtary69me1_tn sEdHv6NDeL5ILoO3IEuW_tn X7zv9Ul2vSWFxx18t81o_tn MOdLlWDjUN7TN3svVreP_tn mkWE9UNVVezhZvEdrjtt_tn

Տեսանյութեր

Լրահոս