Պակիստանում մեկնարկել են թուրք-պակիստանյան ռազմաօդային զորավարժությունները
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախօրեին Պակիստանում մեկնարկել են Թուրքիայի ու Պակիստանի ռազմաօդային ուժերի զորավարժությունները, որոնք տևելու են մինչև մարտի 18-ը: Այս մասին նշված է Թուրքիայի գլխավոր շտաբի կայքում:
Դրանում նշված է, որ Indus Viper-2013 խորագրով թուրք-պակիստանյան համատեղ ռազմաօդային զորավարժությունները Պակիստանի տարածքում անցկացվում են մարտի 4-18-ն ընկած ժամանակահատվածում:
Զորավարժությունների անցկացման նպատակը երկու երկրների զինվորականների միջև համագործակցության զարգացումն է, ինչպես նաև ռազմական տեխնիկայի հարցում փորձի ու տեղեկատվության փոխանակումը: Զորավարժություններում ներգրավված են Թուրքիայի զինված ուժերի F-16 տիպի 5 կործանիչ: