Բաժիններ՝

Պետբյուջեի եկամուտները հունվարին կազմել են 75.2 մլրդ, ծախսերը՝ 46.1 մլրդ դրամ

ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի եկամուտները հունվար ամսին կազմել են 75.2 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 46.1 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 34.1%-ով և 20.7%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։

Հարկ է նշել, որ ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում հունվար ամսին պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: <<Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին>> ՀՀ օրենքի 9 րդ հոդվածի 11 րդ կետի և 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով` պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Մասնավորապես` արտաբյուջետային եկամուտները կազմել են 1.3 մլրդ դրամ կամ առաջին եռամսյակում նախատեսված մուտքերի 34.3%-ը, իսկ ծախսերը` 520.8 մլն դրամ կամ եռամսյակային ծրագրի 13.2%-ը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 7.3%-ով, ծախսերի գծով` 4.6%-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս