Ինչո՞ւ Արման Մելիքյանը չի միանում Րաֆֆի Հովհաննիսյանին

168.am-ը ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է, որ միանա «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչպես օրինակ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը միացավ և շնորհավորեց նրան: «Կեղծված ընտրություններում չկան հաղթողներ՝ բոլորն էլ պարտված են, և դա հատկապես պետք է հասկանալի լինի իրավաբաններ Րաֆֆի Հովհաննիսյանին ու Անդրիաս Ղուկասյանին: Ասել եմ ու ստիպված եմ կրկնել՝ սուտը ստով չի կարելի բերել ճշմարտության դաշտ»,- ասաց Ա. Մելիքյանը: Նրա խոսքով՝ «սուտ են այն պնդումները, որ կա ՀՀ չորրորդ ընտրված նախագահ»: Իսկ հարցին, թե ստեղծված իրավիճակից ի՞նչ զարգացումներ է տեսնում, նա պատասխանեց. «Ցավոք սրտի,  իրական և արդյունավետ քաղաքական երկխոսություն պահը ժամանակին գիտակցաբար չօգտագործվեց: Այն երեք տարբերակները, որոնցից մեկնումեկը կարող է լուծում դառնալ այս իրավիճակում, բոլոր դեպքերում հիասթափեցնող է լինելու հրապարակում հավաքվող մարդկանց համար»:

Տեսանյութեր

Լրահոս