Երևանի թատրոններում մեկնարկել են ամանորյա մանկական ներկայացումները
Երևանի քաղաքապետարանն ամանորյա մանկական ներկայացումներ դիտելու է հրավիրել սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված ընտանիքների շուրջ 4000 երեխաների։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Այսօր ներկայացումների առաջին օրն է։ Տոմսերն արդեն բաժանված են ազատամարտիկների, սիրիահայերի, ինչպես նաև Երևանում բնակվող ազգային փոքրամասնությունների համայնքների ընտանիքներին, Երևանի հատուկ դպրոցներ հաճախող երեխաներին և սոցիալական այլ խմբերի ընտանիքներին։ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ՝ ընդլայնվել է շահառուների շրջանակը, և այս տարի ամանորյա ներկայացումներին քաղաքապետարանի հրավերով մասնակցող երեխաների թիվը նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնակի է»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը։