Բաժիններ՝

Մամ, ես մարդ եմ սպանել, բայց չէի ուզում, ինձ էին սպանելու. Արզամասում սպանության գործով ձերբակալված Վաչիկը ասել է մորը

Ռուսաստանի Արզամաս քաղաքի հայկական սրճարանում 26-ամյա ուսանող Ալեքսանդր Սլակաեւը սպանության գործի շրջանակներում կալանավորված Վաչիկ Բուլախչյանը փորձել է ինքնապաշտպանվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նրա մայրը՝ Ալվինա Գուլակյանը:

«Էդ դեպքը որ եղել է, գիշերը զանգել է ինձ, ասել, մամա, եկել են, պապիրոս ուզել, թե արա, պապիրոս տուր, ես էլ ասել եմ՝ ես արա եմ ձեզ համար, խմած են եղել երեք հոգով, ասել է՝ չունեմ, հետեւի մուտքով մտել են ու միանգամից գլխին տվել, մեկը տվել է, մեկն էլ հարձակվել է, երեխուն ծեծել է, ընկել է երեխեն, արյան մեջ շաղախված, աղջիկ աշխատողներ կային, տեսնելով արյունը՝ նրանցից մեկը ուշագնաց է եղել: Դանակ է ընկել ձեռը ու տենց ծակել ա, ասում է մամա ես չեմ հիշում, թե ոնց է կատարվել էդ բանը, գիտակցությունը կորցրել է, լրիվ մարմինը սեւացած, կապտուկների մեջ, մազերը պոկած:

Ինքը ինձ ասել է. «Մամ, ես մարդ եմ սպանել, բայց չէի ուզում, ինձ էին սպանելու, տվել եմ, սրտի անոթին ա երեւի կպել», բայց ինքը պաշտպանվել է, ասել է. «Կուզեի՞ր ես լինեի նրա տեղը, որ նա չլիներ, ես պիտի լինեի»,- պատմել է Ալվինա Գուլակյանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս