
Կրակոցներ Դիլիջանում. վիրավորվածներից մեկը «տեղական հեղինակություն» Նավոն է. aravot.am

Aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր, ժամը 18-ի սահմաններում Դիլիջան քաղաքում հրազենային կրակոցներ են արձակվել: Կայքի տեղեկություններով՝ վիրավորվել է 2 հոգի: Իրավապահ մարմիններին մոտ կանգնած կայքի աղբյուրը հայտնել է, որ Դիլիջանում երիտասարդների երկու խմբի միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որին հետեւել են կրակոցներ: Վիրավոր երիտասարդներից մեկին տեղափոխել են Երեւանի բժշկական հաստատություններից մեկը: Ներկայումս Դիլիջանի բժշկական կենտրոնում ընթանում է Դիլիջանի 33-ամա բնակիչ Նավասարդ Աբգարյանի վիրահատությունը: Վերջինս Դիլիջանի մեծահարուստ, «Հաղարծին» ռեստորանային համալիրի սեփականատեր Արմեն Աբգարյանի եղբոր որդին է:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: