
Դոլարը էժանացավ 1 դրամով

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 404.98 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը էժանացել է 0.26%-ով կամ 1.03 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 12 միլիոն 380 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի գինը կազմում է միջինը 404 դրամ, վաճառքինը՝ 407 դրամ: