Բաժիններ՝

Հայտնաբերվել է զենք-զինամթերք

Դեկտեմբերի 21-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Բազումի բաժնում Ազատ Խ.-ից ահազանգ է ստացվել, որ իր տան մոտ գտնվող ջրի համար նախատեսված դատարկ տարայի տակ զենք է դրված` փամփուշտով:

Մեկնած օպերատիվ խումբը Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղամասում գտնվող ջրի համար նախատեսված դատարկ տարայի տակ հայտնաբերել է «ԱԿՍՈՒ» տիպի ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակ` 5,45 մմ տրամաչափի 5 փամփուշտով:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է քննություն:

ՀՀ Ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս